Այսօր Ժնևում նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Իրականում ի՞նչ սպասել այս և, ընդհանրապես, նման հանդիպումներից:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը շեշտեց, որ մեծ ակնկալիք չունի Ժնևում սպասվելիք հանդիպումից. «Վերջին շրջանում տարբեր մակարդակներով հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածություներ ձեռք բերվեցին, բայց փորձն այլ բան ցույց տվեց: Մենք արձանագրում ենք, որ Ադրբեջանը ոչ մի պայմանավորվածության վրա ուշադրություն չի դարձնում: Մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ հանդիպումներն ինչ-որ էական ազդեցություն, մեծ հաշվով, չեն ունենալու: Մենք մեր հարցերը պետք է կարողանանք գրագետ ու նպաստավոր լուծել ճակատում, որ ռազմաճակատում թելադրողի դերում լինենք, ինչն էլ դիվանագիտական ճակատին բավականին մեծ աջակցություն կլինի»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։