Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ:
08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:
Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ:
Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:
Կարդացեք նաև
Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն