Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մի՛ մնացեք ձեր վշտի հետ մենակ». ի՞նչ չանել պատերազմական իրավիճակում. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 29,2020 09:11

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կարող է պատճառ դառնալ ոչ միայն մարդկային կորուստների, բազմաթիվ ավերածությունների, այլեւ հոգեբանական խնդիրների։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանն իր խորհուրդներով կիսվել է լրագրողի ու քաղաքացիների հետ առցանց հանդիպման ժամանակ։

Ի՞նչ չանել պատերազմական իրավիճակում

Մասնագետ Սողոյանի կարծիքով՝ պետք չէ կարդալ, լսել չճշտված տեղեկատվություն, մտքում վատ երեւույթներ, հրեշներ ստեղծել, հետո էլ այդ հրեշներից վախենալ ու ընկնել դեպրեսիայի մեջ, չկարողանանալ գործ անել։

«Կարեւոր է սեփական վախերը, հույզերն ընկալել այնպես, ինչպես կան, լրացուցիցչ չվախենալ սեփական վախերից, բոլորս մարդ ենք, կարող ենք վախենալ, կան իրավիճակներ, որ վախը նույնիսկ օգտակար է։ Պարզապես պետք է կարողանանք կառավարել մեր վախերը»,- նշեց մասնագետը՝ հավելելով, որ այդ դեպքում ներկայացվող տեղեկատվությունը ավելի դժվար ենք ընկալում, քան այն դեպքում, երբ մտքում շարունակ վախենալու իրավիճակներ չենք ստեղծում։

Ինչպե՞ս շփվել վիրավոր զինվորների հետ

Ինչպես նշեց Սողոյանը, չկա այսօր որեւէ վիրավոր զինվոր, որը պառկած է հիվանդանոցում եւ չի ստանում հոգեբանական աջակցություն։ Մարտական գործողությունների առաջին օրվանից մասնագետներն աշխատում են։

Կան մարդիկ, որ պատմելիս թեթեւանում են, մարդիկ էլ կան՝ հակառակը։

Նույնը նաեւ Արցախից այստեղ տեղափոխված ընտանիքների դեպքում։ Կարելի է չեզոք հարցեր տալ ու հասկանալ․ մեկը սիրում է, որ իրեն կարեկցում են, մյուսը կարող է դա չընդունել։ Ինչպես հավելեց Արմեն Սողոյանը, այսօր մասնագետները կամավորության սկզբունքով պատրաստ են օգնություն տրամադրել նաեւ այդ ընտանիքներին ու հատկապես այն մարդկանց, որոնք այս օրերին զինվոր են կորցրել։

Դժվար է բոլոր ընտանիքներին գտնել, սակայն կարիք ունեցողները կարող են զանգահարել 060 83-47-77 հեռախոսահամարով։

«Մի՛ մնացեք ձեր վշտի հետ մենակ, ամբողջ ժողովուրդը, մեր մասնագետները ձեր կողքին են»,- խոսքն ուղղեց զինվոր կորցրած ընտանիքներին։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031