«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր այցի տպավորությունների մասին կիսվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Ղազարյանը (Daniele Cazarian):
«Մենք այցելել ենք «Էրեբունի» հիվանդանոց, տեսել ծանր վիրավոր զինվորներին: Նրանց վնասվածքները վկայում են, որ արգելված զինատեսակ է օգտագործվել, ինչպիսին են կլաստերային փամփուշտները, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է:
Քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախը եւս ադրբեջանական ուժերի կողմից ռազմական հանցագործություններ են», – նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ հաշվի առնելով Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն առաջընթացի միակ ճանապարհն է: «Պետք է լրջորեն դիտարկվեն նաեւ պատժամիջոցները Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ»,– հավելեց նա:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։