Լրահոս
Օրվա լրահոսը

150 հոգուց բաղկացած թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ է վանկարկել հայերի հասցեին

Հոկտեմբեր 29,2020 08:42

Լիոնում հարյուրավոր թուրքեր այս գիշեր պարետային ժամի պայմաններում փողոց են դուրս եկել՝ որոնելով բիզնես տարածքներ, դրանք ավերելու նպատակով:

Սա հաջորդել էր առավոտյան կատարվածին, երբ բախումներ էին սկսվել թուրքական և հայկական համայնքների ներկայացուցիչների միջև, երբ հայ ցուցարարները Լիոն- Վալանս եւ Լիոն-Վիեն ուղղություններով արգելափակել էին մայրուղիները՝ բողոքելով Էրդողանի դեմ:

«Նիդերլանդական օրագիրը» թարգմանաբար մանրամասներ է ներկայացրել ledauphine.com կայքից.

«Առաջին կես ժամվա ընթացքում հայկական համայնքից տասնյակ մարդիկ արգելափակել են երթևեկությունը երկու ուղղություններով ՝ շատ դրոշներով, ծխային ռումբերով և Էրդողանի դեմ ուղղված կարգախոսներով: Իրենց վիրավորված զգալով՝ թուրքական համայնքի մի քանի անդամներ, հիմնականում բանվորներ, ովքեր նույնպես մնացել էին բողոքի ցույցի խցանումներում, կապ հաստատեցին մյուս անդամների հետ: Սրանք տեղ հասան որպես օժանդակողներ իրենց ֆուրգոններից մուրճանման գործիքներ հանեցին ու հենց այդ ժամանակ էլ սկսվեցին բախումները:

17: 40-ին. Առավոտ վաղ երկու համայնքների միջև լարվածությունը փոփոխության ենթարկվեց Վիեննի հիվանդանոցում, որտեղ մուրճի հարված ընդունած հայ համայնքի երիտասարդը հոսպիտալացվել էր: Երբ թուրքական համայնքից ինչ-որ մեկը այստեղ եկավ բուժման, հայացքներ փոխանակվեցին հայկական կողմում գտնվող տասնհինգ հոգու հետ: «Ոչ մի կռիվ, ոչ մի խոսք չի փոխանակվել, թեև լարված էր մթնոլորտը», – հայտնել է ոստիկանությունը, որը հրավիրել է բոլորին, բացի տուժողի ծնողներից ու քրոջից հեռանալ այդ վայրից»:

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ խստորեն դատապարտելով «Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի արդյունքում կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։ Բռնության յուրաքանչյուր դրսևորում, առավել ևս՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ, որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել։

Միևնույն ժամանակ, դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջներին»:

Իսկ գիշերն արդեն, ոստիկանության գնահատականով՝ 150 հոգուց բաղկացած թուրքական ամբոխը փողոցներում սպառնալիքներ էր վանկարկում հայերի հասցեին. «Ալլահ Աքբար», «Ո՞ւր են հայերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031