Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արաքչիի այդ հայտարարությունները պետք է դիտարկել Բաքվում այդ պահին գտնվող դիվանագետի կողմից Ադրբեջանին հաճո լինելու ցանկությամբ. Գարիկ Միսակյան. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 29,2020 07:30

Ադրբեջան է ժամանել Իրանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Աբաս Արաքչին՝ ներկայացնելու համար այն պլանը, որ Իրանը մշակել է՝ Լեռնային Ղարաբաղում «տասնամյակներ շարունակվող հակամարտությանը» վերջ դնելու նպատակով:

Իրանի փոխարտգործնախարարը Իրանն ու Ադրբեջանը երկու բարեկամ երկիր է անվանել` հավելելով, որ Թեհրանը սատարում է Բաքվի` իր գրավյալ հողերն ու քաղաքներն ազատագրելու ջանքերին: «Ադրբեջանի եւ այլ երկրների տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անփոփոխությունն անհերքելի հարցեր են», – ընդգծել է նա:

Սպասվում է Արաքչիի այցը նաեւ Երեւան, Անկարա եւ Մոսկվա: Հայաստանում հավանաբար նա կպարզաբանի, թե ինչու է Արցախի Հանրապետության քաղաքացիներին համարում փոքրամասնություն կամ ինչպես է Իրանը պատրաստվում սատարել Ադրբեջանի՝ «իր գրավյալ հողերն ու քաղաքներն ազատագրելու ջանքերին»:

Իրանագետ Գարիկ Միսակյանի կարծիքով, օրինակ, Արաքչիի այդ հայտարարությունները պետք է դիտարկել Բաքվում այդ պահին գտնվող դիվանագետի կողմից Ադրբեջանին հաճո լինելու ցանկությամբ:

– Պարոն Միսակյան, այս ընթացքում իրանցի ուժայինները շարունակում են ռազմական ուժեր կուտակել Արաքսի երկայնքով։ Օրերս հայտնի դարձավ, որ երկրի հյուսիսային սահմանների մոտ տեղակայվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք ստորաբաժանումներ։ Սա ընդամենը պաշտպանողական քա՞յլ է, թե՞ Իրանը որոշակի գործողությունների կդիմի:

– Այս ամենից ելնելով կարելի է փաստել, որ Իրանի ռազմական ղեկավարությունը մի քիչ ավելի վճռական քաղաքականություն է վարում, քան արտաքին քաղաքական ղեկավարությունը: Թեեւ այդ քայլը ռազմական ղեկավարության կողմից ունի ցուցադրական որոշակի կոնտեքստ (ցուցադրական այն առումով, որ ե՛ւ Թուրքիային, ե՛ւ տարածաշրջանի մյուս երկրներին Իրանը ցույց տա՝ պատրաստ է սեփական սահմանները պաշտպանելու), բայց նաեւ ունի անվտանգային խնդիրներ: Իրանական կողմում ԱԹՍ-ների ընկելուց հետո Իրանը խնդիր ունի սեփական բնակչության շրջանում անվտանգության մթնոլորտ ձեւավորելու, ինչպես նաեւ Թուրքիային ու ահաբեկիչներին ցույց տալու, որ Իրանը կարող է սեփական ժողովրդին պաշտպանել:

– Ամփոփելով կարո՞ղ ենք ասել, որ Իրանը այս ծրագիրը առաջ քաշելով նպատակ ունի թույլ չտալ, որ իրեն անտեսեն, իր հետ հաշվի նստեն ցանկացած հարց քննարկելիս:

– Այո, կարելի է եւ այդպես ասել: Նախ, սա ուղղված է հասկացնելու Թուրքիային, որ ցանկացած ձեւաչափով տարածաշրջանում հակամարտությունների լուծման մեջ մտնելու դեպքում Թուրքիան պետք է հաշվի առնի նաեւ Իրանի կարծիքը: Նաեւ նպատակ ունի տարածաշրջանում իր կշիռը ավելացնելու եւ իր հյուսիսային սահմանների խնդիրը լուծելու:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031