Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Թուրքիայում, ի վերջո, կկառուցի՞ ատոմակայան. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Հոկտեմբեր 29,2020 08:00

«Ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն դուրս է գալիս թուրքական «Akkuyu» ԱԷԿ նախագծային ընկերությունից: Այս մասին լուրը հոկտեմբերի 26-ին տարածել էր «Փրայմը»: Ի՞նչ է սա ենթադրում, արդյո՞ք բանը կհասնի նրան, որ ռուսական կողմը կհրաժարվի Թուրքիայում ատոմակայան կառուցելու ծրագրից, թե՞ սա պարզապես Մոսկվայի քաղաքական մեսիջն է Անկարային՝ հաշվի առնելով Արցախյան հակամարտության հետ կապված ռուս-թուրքական հակասական ծավալումները՝ ահաբեկիչների տարածաշրջան ներթափանցման համապատկերում:

Ժամանակը ցույց կտա՝ առաջի՞ն հարցադրումը իրական կդառնա, թե՞, այնուամենայնիվ, երկրորդն է ավելի կենսունակ, իսկ առայժմ «ՀՀ»-ն տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ փորձել է հասկանալ վիճակն ու հնարավոր ծավալումները:

Ռուսական կողմի որոշումը, տնտեսագետի խոսքերով, միանշանակ քաղաքական մեսիջ էր՝ վերանայելու թուրքական կողմի հետ խաղաղ ատոմի ծրագրի իրականացման դիրքորոշումը. «Սրանից Թուրքիան հաստատ կորցնելու բան ունի եւ պետք է, այնուամենայնիվ, որոշում կայացնի՝ արդյո՞ք արժե այն, ինչ հիմա իրականացնում է Ադրբեջանի միջոցով Ղարաբաղի դեմ՝ փորձելով խնդիրներ ստեղծել Իրանի եւ Ռուսաստանի համար: Պետք է որ քննարկի Թուրքիան սա՝ հաշվի առնելով այն էներգետիկ, տնտեսական, հետագայում՝ նաեւ ռազմական կորուստները, որ կարող է ունենալ այս ծրագրի սառեցման հետեւանքով»:

Բացի այդ, ակնհայտ է ՝ հաշվի առնելով ընդհանրապես թուրքական նկրտումները, նա խաղաղ ատոմով չի բավարարվելու եւ ատոմային զենք ունենալու քայլեր, միանշանակ, ձեռնարկելու է»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031