Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղարը հերթական անգամ կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը ԼՂ-ում. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 29,2020 00:15

ՄԱԿ գլխավոր քարտուղարությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում բնակեցված տարածքների վրա բոլոր հարձակումները, այդ թվում Բարդա քաղաքի վրա իրականացված հարվածները, որոնք, ըստ հաղորդումների, սպանել և վիրավորել են շատերին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ստեփանակերտի և այլ բնակավայրերի գնդակոծությունները: «Նման հարձակումների արդարացում չի կարող լինել»,-գրված է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի տարածած հաղորդագրության մեջ :

«Մենք կրկին կրկնում ենք Գլխավոր քարտուղարի կոչը՝ կողմերին հումանիտար հրադադարն անհապաղ իրականացնելու մասին, որը կողմերը պարտավորվել են կատարել և լիովին պահպանել իրենց պարտավորությունները՝ պաշտպանելով քաղաքացիական ենթակառուցվածքները: Ընթացող ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031