Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրանցի ծաղրանկարիչը կորոնավիրուսի դեմ յուրատեսակ պայքար է սկսել

Հոկտեմբեր 29,2020 12:00

Նա իրազեկում է, ցույց տալիս դաժան իրականությունը եւ կոչ անում հարգել բժիշկների աշխատանքը:

2020թ. իրադարձությունները հոլիվուդյան սարսափ ֆիլմեր են հիշեցնում, միջազգային լրատվամիջոցներով մարդկանց կոչ են անում մնալ տներում եւ պահպանել անվտանգության կանոնները հասարակական վայրերում, թատրոնները, կինոդահլիճները, մարզասրահներն ու լողավազանները կրկին փակվում են, ողջ աշխարհում հիվանդանոցներում կորոնավիրուսով հիվանդներ են: Կորոնավիրուսի թվերը վերջին շրջանում տագնապեցնող են նաեւ Հայաստանում: Ողջ աշխարհում հագուստի ամենատարածված եւ պարտադիր բաղադրիչը դարձել է դիմակը, կյանքն ասես շատերի համար կյանք է առել, բայց ոչ՝ բժիշկների ու արվեստագետների համար:

Kulturologia.ru-ն անդրադարձել է իրանցի նկարիչ, ծաղրանկարիչ Ալիռեզա Պակդելին, որն իր աշխատանքներով փորձում է ցույց տալ, թե ինչպես պետք է ադապտացվել կորոնավիրուսի պատճառով անսովոր եւ էքսպերիմենտալ դարձած ժամանակներին: Նա յուրատեսակ ծաղրանկարների շարք է սկսել, որոնցով փորձում է բուժել կորոնավիրուսի պատճառով առաջացած մարդկանց հոգու վերքերը:

Kulturologia.ru-ի փոխանցմամբ, Ալիռեզա Պակդելը իր ծաղրանկարներով զգոնության կոչ է անում COVID-19-ը արհամարհողներին եւ քննադատում շատերի անհետեւողական վերաբերմունքը, իրազեկում է, թե ինչպես պետք է պահել անվտանգության բոլոր կանոնները: Նրա նոր հավաքածուն լայն տարածում է գտել սոցցանցերում եւ բարձր գնահատականի արժանացել: Ալիռեզա Պակդելի ծաղրանկարները փոքր-ինչ ցավոտ են թվում, բայց դրանք ներկայացնում են այն դաժան իրականությունը, որտեղ բժիշկները պայքարում են համավարակի դեմ: Իրանցի վարպետը պատկերում է անձնվեր բուժաշխատողներին՝ ինչպես իրական, այնպես էլ գեղարվեստական ընդհանրացումներով: Բացի դաժան իրականությունը պատկերելուց՝ ծաղրանկարիչը նաեւ հույս է տալիս, որ համավարակին բախված մարդիկ կարող են հաղթահարել հիվանդությունը, եթե հարգեն բժիշկների աշխատանքը:

«Աշխարհը պայքարում է COVID-19-ի դեմ, եւ մարդկային կորուստները ողջ աշխարհում միատեսակ են: Ուզում եմ ստեղծել աշխատանքներ, որոնք հույս կներշնչեն հասարակությանը եւ կլինեն երախտագիտության դրսեւորում՝ ուղղված բուժանձնակազմին, նաեւ կնվազեցնեն մարդկանց պատած անհանգստությունն ու տագնապը»,-հարցազրույցներից մեկում ասել է իրանցի ծաղրանկարիչը: Նա նաեւ նշել է, որ դրական ուղերձներ է ստանում իր հետեւորդներից, ինչը խթան է՝ նոր աշխատանքներ ստեղծելու համար:

Նրա աշխատանքներում պատկերված հսկայական կանաչ վիրուսները հաճախ են հանդիպում, միաժամանակ նրանց կողքին էլ կարելի է տեսնել բժիշկների՝ սուպերհերոսների կերպարով, որոնք պայքարում են անտեսանելի թշնամու դեմ: Իրանցի ծաղրանկարչի աշխատանքներում որոշ կերպարներ միֆական են, բայց ամենակարեւորը՝ ամենահաս բժիշկները միշտ հաղթում են չարին:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

28.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031