Հոկտեմբերի 26-ին Լիբանանի հայերը մայրաքաղաք Բեյրությում բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան առջև։ Ցուցարարները դատապարտել են Արցախի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան և պահանջել դադարեցնել Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են. «Էրդողանը ահաբեկիչ է»։ Ներկաները նաև ազգային-ազատագրական երգեր էին կատարել:
Ի նշան բողոքի՝ ցուցարարներն այրել են Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի դրոշները, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարները։
Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարությամբ դատապարտել է Լիբանանում Թուրքիայի դեսպանատան առջև թուրքական դրոշի ու նախագահի լուսանկարն այրելու միջադեպը։
Աղբյուր` Ermenihaber.am
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=zTNjTHVpn_Q&feature=emb_logo