Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար անձնակազմից պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները ՄԻՊ-ի նկատմամբ. Արման Թաթոյան

Հոկտեմբեր 28,2020 22:40
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է 24-ժամյա սկզբունքով մեր հայրենակիցների, այդ թվում՝ զինծառայողների ընտանիքների սոցիալական իրավունքերի երաշխավորմամբ:
Պետք է գիտակցել, որ Մարդու իրավունքների պաշտպանի նպատակն է հատկապես այս դժվար օրերին ամեն կերպ աջակցել պետությանը: Ափսոսում եմ, որ ստիպված եմ այսպիսի հրապարակային հայտարարություն անել։
Հ.Գ. Նպատակահարմար չեմ համարում այս պահին անդրադառնալ ոլորտում առկա մեր արձանագրած խնդիրներին հասկանալի պատճառներով: Ներկայում հերթական ուսումնասիրությունն է ամփոփվում և կուղարկվի իրավասու մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին...

Posted by ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia on 2020 թ. հոկտեմբերի 28, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031