Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամի-թուրքը ջախջախվելու է Քաշաթաղում՝ Հայոց պատմական ոստանում». «ՄԵՐԱՆ» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2020 22:55

Հոկտեմբերի 28-ին Բերձորի ուղղությամբ ԱՀ ՊԲ N զորամիավորման կողմից շարունակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացմանն ուղղված մարտական գործողությունները։ Մասնավորապես հաջողվել է թուրքին քշել ռազմական նշանակության կարևոր բարձունքից, որի վրա արդեն տեղավորվել են Հայոց փառապանծ քաջերը։ Բարձունքը թողնելուց՝ հակառակորդը թողել է մոտ 10 դի։ Բերձորի ուղղությամբ այլ հատվածներում ևս հրետանային ջախջախիչ հարվածներ են հասցվում թշնամուն։

Նախնական տվյալներով, մոտ 50 դիակ թողնելով, հակառակորդի ջոկատները հետ են շպրտվել զբաղեցրած դիրքերից։ Քաշաթաղցի սիրելի՛ պահեստազորայիններ, բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով շրջանում չեն, հորդորում ենք վերադառնալ Բերձոր և մասնակցել մեր Քաշաթաղի շրջանի պաշտպանության սուրբ գործին։ Կեցցե Քաշաթաղը, կեցցե քաշաթաղցին․․․ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Հ․ Գ․ Ահա՝ այդպես թշնամին միշտ փախչելու է Քաշաթաղից և մեր սրբազան հայրենիքի ցանկացած տարածքից։ Փառք մեր հերոսներին, փառք Հայոց ազգին։

«ՄԵՐԱՆ» ԼՂՀ Քաշաթաղի շրջանի պաշտոնաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել