Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղում Մոսկվա

Հոկտեմբեր 28,2020 22:07

Այսօր՝ հոկտեմբերի  28-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը նախագահել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԲՀԿ քաղխորհրդի անդամներ՝  ՀՀ ԱԺ փոխնախագահ  Վահե Էնֆիաջյանին ,  ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Միքայել Մելքումյանին, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության  քարտուղար Արման Աբովյանին, ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ  Լուիզա Սարգսյանին  հրատապ գործուղել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:

Հաշվի առնելով  «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության և  ՌԴ իշխող  «Եդինայա Ռոսիա»   կուսակցությունների միջև երկարամյա գործակցությունը ՝  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում  և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը:  Ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու ինչպես  թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից  սանձազերծված պատերազմին,  այնպես էլ այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող  հարցեր:

Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ անհրաժեշտ է օր առաջ  վերականգնել Հայաստանի Հանրապետության դարավոր բարեկամ  և  բնական դաշնակից  Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, քանի որ  տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը  հենց Ռուսաստանն է: «Անհրաժեշտ է գործընկերային և դիվանագիտական բոլոր  հնարավոր եղանակներն ու խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը և նախանշել ամենասեղմ ժամկետներում  իրավիճակի հանգուցալուծման տարբերակները»,-ամփոփել է Գագիկ Ծառուկյանը:

Պատվիրակությունը Մոսկվա կմեկնի վաղը՝ հոկտեմբերի 29-ին:

Բարգավաճ Հայաստան Կուսակցություն

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը նախագահել է ԲՀԿ...

Posted by Բարգավաճ Հայաստան Կուսակցություն on 2020 թ. հոկտեմբերի 28, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031