ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Ս. ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդական, գնդապետ Աշոտ Սաբիրի ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
2020-10-28
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Մ. ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, գնդապետ Արմեն Մայիսի ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ