Կյանքի 73-րդ տարում մահացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը:
Անուրանալի է Հերբերտ Համբարձումյանի վաստակը Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի համակարգի կայացման և զարգացման գործում: Նրա ամբողջ կյանքը մեծ նվիրում էր տրանսպորտի կայուն զարգացմանը։
Հերբերտ Համբարձումյանը իսկական նվիրյալ էր, ինքնատիպ, անսահման եռանդի տեր, պայքարող և արարող անհատականություն, որը դեռ շատ անելիք ուներ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ցավակցում է Հերբերտ Համբարձումյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին, մաղթում ոգու ամրություն և ուժ` այս մեծ կորուստը հաղթահարելու համար:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն