Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-ն ռազմական դրությունից բխող երեք օրինագիծ ընդունեց

Հոկտեմբեր 28,2020 17:50

ԱԺ արտահերթ նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին ռազմական դրությունից բխող երեք օրինագծեր, որոնք երեկ ընդունվել էին առաջին ընթերցմամբ: «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ, ինչպես պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը զեկուցեց, մինչեւ այսօր առաջարկներ չեն եղել: Հիշեցնենք, որ այս օրինագծով սահմանվում է աշխարհազորի ստեղծումը. այն կազմավորվում է կամավորության սկզբունքով:

Երկրորդ՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխությունների» օրինագծով սահմանվում են ռազմական դրության պայմաններում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքն ըստ անհրաժեշտության օգտագործելու առնչությամբ իրավահարաբերությունները, գույքի օգտագործման արդյունքում դրան հասցված վնասի դեպքում փոխհատուցման պայմանները: Այս օրինագծում, Բալայանի խոսքով, մինչեւ երկրորդ ընթերցումը փոփոխություններ չեն եղել:

Անփոփոխ է մնացել նաեւ երրորդ օրինագիծը՝ քրեական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ, որով նախատեսվում են առավել խիստ պատիժներ՝ օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.5-րդ, 327.6 -րդ, 328-րդ, 356-րդ, 361-րդ եւ 362-րդ հոդվածներով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031