8 ամսվա կտրվածքով 13 տոկոսով կրճատվել է Թուրքիայից Հայաստան եկող ապրանքների քանակը, որն առաջիկա 2 ամսում կշարունակվի կրճատվել:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ այս ամենը պայմանավորված է կորոնավիրուսի հետևանքներով։
Կան ապրանքատեսակներ, որոնց Հայաստան չգալը ըստ նրա, կարող է խնդիրներ առաջացնել․ «Շինարարական և հումքի ապրանքներ կան, որոնց բացակայությունը կազդի թեթև արդյունաբերության զարգացման վրա»,-նշեց նա։
Վահագն Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանը կարող է մտնել Սաուդյան Արաբիայի շուկա, որն, ի դեպ, որոշում է ընդունել խզել Թուրքիայի հետ բոլոր բիզնես հարաբերությունները․
Կարդացեք նաև
«Սա այլընտրանքային տարբերակներից մեկն է, որտեղ հենց մեր արտաքին դիվանագիտական կորպուսը անելիք ունի, որպեսզի մենք կարողանանք թուրքական ապրանքների բոյկոտելու հանգամանքը լրացնել»,-ասում է նա։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: