Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների, ընդ որում, «առանց նախապայմանների»:
Ալիևը հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի նոր կառավարության հասցեին՝ նշելով, որ «բազմիցս մասնակցել է եռակողմ հանդիպումների Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ», բայց «Հայաստանում Փաշինյանի իշխանության գալուց հետո նման հանդիպումներ չեն եղել»:
«Ես չգիտեմ՝ որքան արդյունավետ դրանք կլինեն հիմա (նկատի ունի՝ եռակողմ հանդիպումները-խմբ.)… Բայց եթե այդպիսի առաջարկ լինի, մենք միշտ դա դրական ենք ընդունել և կընդունենք»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ