Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանական բանակը պետք է վերադառնա սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայից առաջ առկա դիրքեր. ԳԴՀ Բունդեսթագի Ձախեր խմբակցության խոսնակ

Հոկտեմբեր 28,2020 17:23

ԳԴՀ Բունդեսթագի Ձախեր խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սևիմ Դաղդելենը հոկտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում թուրքական զորքերի, Սիրիայի և Լիբիայի իսլամիստ վարձկանների աջակցությամբ ադրբեջանական բանակի առաջխաղացումը սպառնում է մարդասիրական աղետով և տեղի բնակչության ամբողջական տեղահանմամբ:

Դաշնային կառավարությունը պետք է խստորեն դատապարտի Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը և Թուրքիայի նախագահ Էրդողանի կոչերը` Լեռնային Ղարաբաղն ամբողջապես նվաճելու վերաբերյալ։

Անհրաժեշտ է մարդասիրական օգնություն տրամադրել հակամարտության շրջանին։ Դաշնային կառավարությունը պետք է ակտիվորեն աջակցի կայուն հրադադարի ռեժիմն ամրապնդելուն ուղղված ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ջանքերին:

Սա ներառում է դեպի Թուրքիա զինամթերքի արտահանման անհապաղ և համապարփակ դադարեցում, որն իր գերմանացի զինագործների հետ համատեղ մշակված ռազմական մարտական անօդաչու թռչող սարքերով, շարունակում է թեժացնել պատերազմը Կովկասում: Ադրբեջանական բանակը պետք է վերադառնա սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայից առաջ առկա դիրքերը՝ տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031