Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ճանաչված փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Զուռնաչյանը: «Առավոտին» նրա բարեկամ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը տեղեկացրեց, որ նա բուժվել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Վարդան Զուռնաչյանը ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր էր, «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ: