ՀՀ տասնյակ քաղաքացիներ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջոցով նամակներ ուղարկեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունով և խնդրեցիին Ռուսաստանին միջամտել տեղի ունեցողին:
Նախաձեռնության մասնակից Մանուել Մանուկյանը նշեց՝ վիրավորման պատճառով չի կարող այս պահին լինել ռազմաճակատում ու տեղեկացրեց՝ ինքն էլ իր անունից է նամակով դիմում ՌԴ նախագահին՝ որպես ՀՀ հասարակ քաղաքացի, որը չի զբաղեցնում որևէ պաշտոն: Մանուել Մանուկյանը հորդորեց՝ քաղաքացիներն ամեն օր բերեն, նամակներ հանձնեն ՌԴ դեսպանատուն իրենց անունից՝ ուղղված Վլադիմիր Պուտինին, որպեսզի ՌԴ-ն ՀՀ քաղաքացիներից հազարավոր նամակներ ստանա ու տեսնի, թե ինչպես է հայ ազգը մշտապես համարում Ռուսաստանին իրեն բարեկամ երկիր: Նա հայտարարեց. «Անկախ նրանից՝ ով կլինի իշխանություն, հայ- ռուսական բարեկամությունը հայ ժողովրդի, հայ մարդկանց հարաբերություններն է ռուս բարեկամների հետ»:
Մանուել Մանուկյանը Ռուսաստանին դիմելը հիմնավորեց նաև այն փաստով, որ Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Ադրբեջանին աջակցում է նաև Թուրքիան, ուստի հայ զինվորը կռվում է նաև թուրքական բանակի դեմ. դրա համար անհրաժեշտ է Ռուսաստանի աջակցությունը, մանավանդ, որ արդեն ռմբակոծվել է ՀՀ տարածքը:
Նախաձեռնության մասնակիցները ակնկալում են, որ պատասխան կստանան Ռուսաստանից:
Կարդացեք նաև
Ըստ Մանուել Մանուկյանի՝ պատիժը այն կլինի, որ Թուրքիան իր մռութին ուտի և կարծիք հայտնեց՝ այդ հարվածը տվող տղամարդը Ռուսաստանն է:
ՌԴ դեսպանատան դիմաց հերթապահություն իրականացնող անվտանգության աշխատակիցները զգուշացրին՝ ՌԴ դեսպանատան աշխատակիցները կարանտինի մեջ են և ոչ մեկի հետ չեն շփվում, ուստի քաղաքացիներին հորդորեցին նամակները թողնել դեսպանատան բակում տեղադրված փոստարկղի մեջ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ