Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքերը Ֆրանսիայում բախում են սադրել հայ խաղաղ ցուցարարների հետ

Հոկտեմբեր 28,2020 12:38

Ֆրանսահայերը շարունակում են բողոքի խաղաղ ցույցեր անցկացնել: Այսօր նրանք Հայաստանի եւ Արցախի պետական դրոշներով եւ «Էրդողան՝ տեռորիստ», «Ալիեւ՝ տեռորիստ», «Հաղթելու ենք» վանկարկումներով փակել են A7 ճանապարհը՝ Ֆրանսիայի իշխանություններից պահանջելով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, գործուն եւ խիստ պատժամիջոցներ կիրառել  Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմը ժամ առաջ դադարեցնելու համար:

Սակայն խաղաղ ցույցը խաթարվել է թուրք-ադրբեջանական սադրիչների գործողությունների հետեւանքով, որոնք ըստ երեւույթին տեղյակ լինելով հայերի միջոցառման մասին, մուրճերով, դանակներով եւ մահակներով զինված հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա: Տեղի է ունեցել կարճատեւ բախում, որի ընթացքում հայ ցուցարարները թուրք սադրիչներին դրել են իրենց արժանի տեղը: Սակայն մի հայ երիտասարդ գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031