Մեկ անգամ չենք նշել, որ հավասարապես վտանգավոր են թե՛ ծայրահեղ պաթոսը, թե՛ խուճապը կամ հուսահատությունը:
Ուրեմն, հանրային դաշտում, հրապարակային դաշտում ցանկացած միտք արտահայտելուց առաջ դրանք պետք է դնել բազում կշեռքների վրա: Ընդ որում, շատ հաճախ լռությունն ավելի մեծ դեր կարող է կատարել, ավելի գնահատելի, ընդունելի և օգտակար կարող է լինել, քան խոսքը, եթե վերջինս կարող է հասարակության մեջ առաջացնել կա՛մ հուսահատություն, կա՛մ ներքին դժգոհություն: Առավել ևս, եթե այն հետո «սրբագրման», բացատրելու կամ «թարգմանելու» կարիք է լինելու:
Պատերազմն իր օրենքներն ու կանոններն ունի, պատերազմի ժամանակ որևէ մեկի պահվածքը չի կարող նույնական լինել խաղաղ ժամանակների հետ: Շատ հաճախ այն, ինչ օգտակար է կամ գոնե ընկալելի է խաղաղ պայմաններում, անընդունելի է պատերազմի ժամանակ՝ լինի դա պարզապես վրիպման, սխալի, թե այլ պատճառով: Այնպես որ, կարել ի է նաև լռել, պարզապես գործ անել, ամեն մեկն իր տեղում: Երբեմն էլ՝ լսել…
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։