ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներքևում իմ ընկեր, Դաշնակցության երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Արգիշտիի խոսքերն են։
Որևէ մեկն Արգիշտիից լավ չի կարող պատկերացնել պատերազմի դժվարությունները․ այս ամբողջ ընթացքում Արգիշտին Դաշնակցության ջոկատների կազմում՝ իր ընկերների հետ առաջնագծում էր։
Պատերազմն ավարտվելու է, այս տղերքը հետ են գալու ու մենք պետք է կարողանանք նայել տղերքի աչքերին։
«Պատերազմն այն քննությունն ա, որը տալիս են բոլոր ազգերը։ Արդյունքում որոշվում է՝ կամ դու շարունակում ես ազատ ապրել ու արարել, կամ դու իրավունք չունես ապրելու։
Կարդացեք նաև
Պատերազմի գինը զոհերն են ու, հա, մենք պիտի հասկանանք, որ մեր լավագույններն են զոհվելու, մեր հարազատները, եղբայրներն ու հայրերը, բայց դա է գինը՝ այլ տարբերակ չկա. կամ պատրաստվում ենք մեռնել հանուն մեր սիրելիների կամ մեռնում ենք բոլորս՝ գիծը գծված է, քննությունը՝ սկսված։
Ուրեմն բոլորս զինվորագրվում ենք՝ բոլորս առանց բացառության դեպի ճակատ կամ ճակատի համար։ Փախչողներն ու անտարբերները ընտրում են գոյությունը քարշ տալու, սողեսող ապրելու տարբերակը։
Ոչ մեկը չփորձի մարդ հետ պահել ճակատ մեկնելուց, ոչ մեկը չփորձի բարձրացված բռունցքը իջեցնել, ոչ մեկը չփորձի մեկնողին թաց արցունքով ճանապարհել ճակատ։
Երբ քննությունն ավարտվի, տղերքը հետ են գալու, ապրելու ու ապրեցնելու են ու մտածեք նենց ապրել էս հատվածը, որ կարողանաք էդ տղերքի աչքերին նայել, այլապես իրանց դիմաց էլ եք սողալու։
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
Այլ տարբերակ չկա:
Որոշե՛ք, մեր հետ ապրելու եք, թե՞ մեր դեմ սողալու»»: