Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուդիկ Հյուսնունց. Մինչև վերջին փամփուշտը, մինչև վերջին մարդը կանգնած ենք. «Ժամանակ»

Հոկտեմբեր 28,2020 10:16

«Ժամանակ»-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը:

– Պարոն Հյուսնունց, ինչպիսի՞ն է իրավիճակն առաջնագծում:

– Նույն վիճակն է, մենք մնացել ենք մենակ: Քաղաքակիրթ աշխարհը երես է թեքել մեզնից: Եթե գերմանիաները, եվրոպաները մտածում են, որ վաղը իսլամիստները չեն հասնելու իրենց, չարաչար սխալվում են: Անգելամերկելները և մնացածները, որոնք Եվրոպայի ջահակիրներն են, թող իրենց ականջներին օղ անեն, թող իմանան, որ նույն իսլամիստները րոպե առաջ հասնելու են իրենց, իրենց ընտանիքներին ու սրբություններին: Այնպես չէ, որ մենք ֆորպոստը հանձնում ենք, իրենք կարողանալու են այնտեղ խաղաղ ապրել: Սա համաշխարհային չարիք է: Թող աշխարհն իմանա, որ Արցախի հերոսական ժողովուրդը, որպես քրիստոնեական կղզի, իսլամիստների, տեռորիստների, ահաբեկիչների զոհ է դառնում, բայց հերոսական մարտեր մղելով, իրենց գոյի համար, իր սրբությունների համար, կանանց ու երեխաների համար: Մինչև վերջին փամփուշտը, մինչև վերջին մարդը կանգնած ենք: Իրենք թող հույս չունենան, թե մեզ մարսելուց հետո իրենց ախորժակը փակվելու է:

– Իսկ աշխարհի ականջն ինչո՞ւ է խուլ, ամեն դեպքում երեք անգամ հրադադար հաստատելու համար տարբեր պետություններ միջնորդեցին՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, բայց հումանիտար հրադադար կոչվածն այդպես էլ չեղավ:

– Հումանիտար հրադադարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հեքիաթն է: Ես չգիտեմ, թե իրենք որքանով են լուրջ ազդեցություն գործում Ադրբեջանի և Թուրքիայի վրա: Փաստն այն է, որ հրադադար չկա:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031