Հոկտեմբերի 27-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Պրահայի Ռժեպորիյե շրջանի քաղաքապետ Պավել Նովոտնիին, որը դեսպանին հանձնեց հոկտեմբերի 21-ի շրջանային խորհրդի նիստի որոշումը Արցախի Հանրապետության ճանաչման և ի նշան հայ ժողովրդի հետ համերաշխության՝ քաղաքապետարանի շենքին Հայաստանի դրոշի տեղադրման վերաբերյալ։
Դեսպանն երախտագիտություն հայտնեց քաղաքապետին և ի դեմս նրա՝ Պրահայի Ռժեպորիյե 5000 բնակիչներին՝ իր իրավունքների և ազատության համար պայքարող հայ ժողովրդին սատարելու համար, դառնալով Չեխիայում առաջին տեղական մարմինը, որը ճանաչել է Արցախի անկախությունը։
Պրահայում Հայաստանի դեսպանություն
Կարդացեք նաև