ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհուրդը ընդունել է բանաձև (27.10.2020 թ․), որում գրված է․ «Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, խրախուսում վերջինիս՝ շարունակելու զարգանալ՝ որպես ազատ և անկախ պետություն, ինչպես նաև պաշտոնապես կոչ է անում ԱՄՆ նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ նպատակ ունենալով խաղաղություն և կայունություն բերել Հայկական լեռնաշխարհի (Հարավային Կովկաս) տարածաշրջան»: