Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդների կառավարությունը տեղյակ է, որ Թուրքիան իսկապես մասնակցում է ԼՂ-ի հակամարտության գոտում՝ ադրբեջանական կողմում

Հոկտեմբեր 28,2020 00:03

Հոկտեմբերի 15-16-ը կայացած ԵՄ գագաթաժողովի վերաբերյալ խորհրդարանին ուղարկված Նիդերլանդների կառավարության հաշվետվությունը

Լեռնային Ղարաբաղ

Արտաքին գործերի նախարարների կողմից Լեռնային Ղարաբաղում զարգացումների քննարկումից հետո՝ հոկտեմբերի 12-ին, Եվրոպական խորհուրդը քննարկեց հակամարտության շուրջ վերջին զարգացումները:

Կառավարությունների ղեկավարները, մասնավորապես, ընդգծել են հրադադարի ռեժիմի կիրառման կարևորությունը: Հոկտեմբերի 6-ին Արտաքին հարաբերությունների խորհրդում արտաքին գործերի նախարարի հայտարարությունից հետո Կառավարությունն այժմ կարող է տեղեկացնել Պալատին, որ Նիդերլանդները շատ հավանական են համարում Թուրքիայի ռազմական մասնակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը: Այդ ներգրավվածության ճշգրիտ բնույթը դեռ հնարավոր չէ հաստատել:

Կառավարությունն այժմ նաև տեղյակ է, որ Թուրքիան իսկապես մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ ադրբեջանական կողմում, սիրիացի վարձկանների տեղակայմանը:

Ֆորդևինդի և Ֆան Հելվերտի հոկտեմբերի 6-ի միջնորդությանը համահունչ՝ Կառավարությունը Հյուսիսատլանտյան խորհրդում մտահոգություն հայտնեց հակամարտությունը սրող արտաքին միջամտության վերաբերյալ, և բոլոր երկրներին՝ ներառյալ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային, կոչ արեց նպաստել հրադադարի ռեժիմի հաստատմանը և դրա հետագա իրականացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031