Լրահոս
Օրվա լրահոսը

Նավթի ու մետաղների գները փոքր-ինչ կբարձրանան

Հոկտեմբեր 28,2020 14:30

COVID-19-ի պատճառով թերսնված մարդկանց թիվը մեծացել է

COVID-19 համաճարակի հասցրած ամենածանր հարվածը էներգակիրներին է: Նավթի պահանջարկի նվազումը, հավանաբար, կպահպանվի նաեւ 2021 թվականից հետո էլ: Այս մասին հայտնում են Համաշխարհային բանկի փորձագետները: Բանկը հրապարակել է «Ապրանքների շուկայի հեռանկար» կիսամյակային զեկույցը: Ըստ ՀԲ-ի փորձագետների կանխատեսման, նավթի գները կտրուկ անկում ապրեցին կորոնավիրուսային համաճարակի հենց սկզբում եւ փոխհատուցեցին կորուստների միայն մի մասը, իսկ մետաղների գները համեմատաբար փոքր անկում ունեցան, եւ դրանց գները վերադարձան նախաճգնաժամային մակարդակներին:

Համաշխարհային բանկը 2021-ին կանխատեսում է նավթի մեկ բարելի գնի աճ 41 դոլարից 44 դոլարի: Մինչդեռ մետաղների գների համեստ աճ է նախատեսվում  ներկայիս անկումից հետո: Մետաղները եւ գյուղատնտեսական ապրանքները փոխհատուցում են COVID-19 համաճարակի հետեւանքով կորուստները, նշում է Համաշխարհային բանկը, եւ գները պետք է փոքր-ինչ աճեն 2021 թվականին, սակայն, ըստ կանխատեսումների, հաջորդ տարի էներգիայի գները կկայունանան նախահամաճարակային մակարդակներում: Ըստ նույն աղբյուրի, համաճարակը գրեթե չի ազդել գյուղատնտեսության գների վրա, սակայն համաշխարհային անկման ավելի լայն ազդեցությունը մեծացրել է թերսնված մարդկանց թիվը:

Բանկի մասնագետները գտնում են, որ COVID-19 բռնկման ազդեցությունը ապրանքների վրա անհավասար է. «Այն դեպքում, երբ ապրանքների գների անկումը կարճաժամկետ է, ազդեցությունը կարող է մեղմվել խթանների միջոցով: Այնուամենայնիվ, եթե գները պահպանվում են երկար ժամանակ, կառավարությունները պետք է լուծումներ փնտրեն, որպեսզի տնտեսությունը կարողանա հանգիստ հարմարվել նոր իրավիճակին: Նավթ արտահանող զարգացող շուկայում եւ զարգացող տնտեսություններում COVID-19 համաճարակի հետ այս նոր իրավիճակն ավելի շուտ եկավ: Հետկորոնավիրուսային աշխարհում այս երկրները ստիպված կլինեն ավելի ագրեսիվորեն վարել քաղաքականություն՝ նվազեցնելու համար իրենց կախվածությունը նավթային եկամուտներից»:

Համաշխարհային բանկի փորձագետների կանխատեսմամբ, նավթի պահանջարկը դանդաղ կբարձրանա, քանի որ առողջապահական խնդիրները շարունակում են խոչընդոտել զբոսաշրջության զարգացմանը եւ տեղաշարժի ազատությանը:  Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ էներգիայի գները, որոնք ներառում են նաեւ բնական գազ եւ ածուխ, զգալիորեն կբարձրանան 2021-ին: Այս կանխատեսումները վերանայվել է ապրիլին:  Էներգակիրների գները կանխատեսվածից ավելի ցածր կարող են լինել համաճարակի երկրորդ ալիքով պայմանավորված, որը կբերի ինքնամեկուսացման եւ սպառման նվազման, ինչի պատճառներից մեկն էլ, ըստ ՀԲ մասնագետների, պատվաստանյութի ուշացումն է:

Մեկ այլ կանխատեսմամբ էլ, 2021 թվականին գյուղատնտեսական ապրանքների գները փոքր-ինչ կբարձրանան:

«Սննդամթերքի անվտանգության հետ կապված մտահոգությունները պահպանվում են զարգացող շուկաներ եւ զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում: Այս վախերը բխում են գլոբալ անկումից եկամուտների վրա ազդեցությունից, տեղական սննդամթերքի մատչելիության խնդիրներից եւ երկրների միջեւ մարդկանց տեղաշարժի սահմանափակումներից, որոնք ունեն սահմանափակ աշխատուժ: Որոշ երկրներում պարենի գնաճի կտրուկ արագացում է նկատվել»,-նշում են զեկույցի հեղինակները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031