Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան․ «Մեր խնդիրը մենք պետք է լուծենք»

Հոկտեմբեր 27,2020 23:57

«Բազմիցս արձանագրել ենք, որ միջազգային կառույցները իրենց առաքելությունների համար չեն»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած  քննարկման ընթացքում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Նա ընդգծեց, որ միջազգային կազմակերպությունները իրենց կոչերում չեն անդրադառնում Թուրքիային․ «Սա արդեն խանգարել է նշանակում։ Երբեք էլ չի եղել այդ տարակույսը, որ մեր խնդիրը մենք ենք լուծելու։ Եվ այն, որ Հայաստանը վերջին 30 տարիներին պետություն էր, այնքան դժգոհ ենք մենք մեր երկրից, մեր իշխանություններից, բայց այս 30 տարիներն էին, որ շանս էին տալիս մեզ այս ռեալ հանցագործությունների շարքում, հաղթանակելով գնանք։ Ես կարծում եմ՝ մենք իսկապես մեր պատմությունը գնահատելու լուրջ խնդիր ունենք, և նաև մեր պատկերացումները հասկանալու։ Մենք ներկա պահին ուղղակի պաշտպանում ենք մեր երկիրը, որը գծված է՝ անկախ, թե միջազգայինները՝ ինչ են ճանաչում, ինչ չեն ճանաչում։ Այդ միջազգայինները հանցանքը չեն ճանաչել»։

Հրանուշ Խառատյանի խոսքով՝ Ֆրանսիան Եվրամիությունում Արցախի հարցով մենակ է․ «Ֆրանսիան կարծեք, թե ոչ միայն Ֆրանսիան է ներկայացնում, այլ Եվրամիությունն է ներկայացնում։ Միայն երկիր չէ Ֆրանսիան այս դեպքում։ Եվրամիության առաջատար Գերմանիային տեսեք՝ ծախվե՞լ է իր միգրանտական պատանդով Թուրքիային, մնացել է։ Ես նույնիսկ չեմ տեսնում Գերմանիայի կողմից չեմ ասում Հայաստանին, Ֆրանսիային սատարելու մի ձև, այս թուրքական խայտառակ դեռ վիրտուալ հարձակումից։ Սա է հիմա, և այս իրականությունից մենք պետք է ելնենք։ Սրանք այն իրականություններն են, որոնց մենք բախվում ենք։ Մեր խնդիրը մենք պետք է լուծենք, ընդ որում լուծելու դեպքում էլ վախենալով, որ միջազգային մանդատ ունեցող մարդասիրականները մեր ինքնապաշտպանությունը հետո ի՞նչ ձևով են մատուցելու իրենք իրենց որոշումներում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031