Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում։
Հաղորդվում է, որ կողմերը ի թիվս Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալների գնալով ավելի մասշտաբային դարձող ներգրավվածության կապակցությամբ։
Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր կապի և հակամարտության լարվածության թուլացմանը և շուտափույթ հրադադարի ձեռքբերմանն ուղղված քայլերի մասին։
Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը