ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմի խախտումից: ԱՄՆ նախագահն այս մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
Թրամփը նշել է, որ հակամարտությունը շարունակվում է շատ երկար ժամանակ, ապա հավելել է. «Ահա, թե ինչ է տեղի ունենում, երբ կան երկրներ, որոնք այդ ամենի մեջ են երկար ժամանակ: Այո, դա հիասթափեցնող է»:
Այնուամենայնիվ ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կկարգավորվի:
Կարդացեք նաև