Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նինա Կարապետյանց․ Միջազգային հանրությունը և կառույցները շանս ունեն կանխելու ցեղասպանությունը հիմա արդեն 21-րդ դարում

Հոկտեմբեր 27,2020 22:40

«Սա դասական ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ընթացքում ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը։

Ըստ նրա, այս դեպքում ավելորդ է խոսել անկախ միջազգային կառույցների մասին, քանի որ նրանք դարձել են շատ խիստ քաղաքականացված և գործում են ըստ նպատակահարմարությունների․ «Եթե այդ տարածքը ճանաչված չի, պետությունը՝ որպես միավոր ճանաչված չի, մարդուն կյանքից զրկելու, ցեղասպանելու իրավունք ունե՞ն։ Սա ամենամանիպուլյացիոն, ամենակեղտոտ տարբերակն է, որը հնարավոր էր մտածել։ Մարդիկ ունեն կյանքի իրավունք և ցեղասպանությունից զերծ մնալու իրավունք, և սա որևէ արդարացում ունենալ չի կարող, տարածքի չճանաչված լինելը այստեղ ամենավերջին հարցն էր, որը պետք է այստեղ քննարկվեր»։

Նինա Կարապետյանցը շեշտեց, որ այս ամենը կանխելու համար միջազգային հանրությունը և միջազգային կառույցները չեն կատարել․ «Սա խայտառակություն է իրենց համար, շատ ամոթալի է։ Թեև ասում եմ՝ սա նորություն չի, որովհետև տեսեք՝ ինչ էր կատարվում Կիպրոսում, Ռուանդայում և այդ տարածքներում վերջին տասնամյակների ընթացքում, և կհասկանաք, որ մենք միայնակ չենք։ Պարզապես մեր պարագայում արդեն 21-րդ դարն է, 21-րդ դարում՝ 100 տարի անց, նորից նույն ժողովրդին, նույն դերակատարներով՝ մի փոքր ավել, մի փոքր պակաս, և նույն դերակատարների լուռ համաձայնությամբ նորից տեղի է ունենում ցեղասպանություն։

Սա հուշում է, որ պատահականություն չէ, առաջին ցեղասպանությունն էլ պատահականություն չի եղել։ Եվ գրեթե նույն դերակատարները, գրեթե նույն կազմով՝ մի մասը լռել է, մի մասը մի փոքր աջակցել է, մի մասը մի փոքր սատարել է, մի մասը հետմահու եկել է փորձել է օգնել, մի մասը 100 տարի անց ինչ-որ օրենքներ և դատապարտող բանաձևեր է ընդունել։ Պետք չէ սպասել երկրորդ 100 տարին անցնելուն, այս բոլոր երկրները, բոլոր դերակատարները շանս ունեն կանխելու ցեղասպանությունը հիմա արդեն 21-րդ դարում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031