Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Փորձել են մոտենալ ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել»

Հոկտեմբեր 27,2020 22:30

«Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով, միաժամանակ մի քանի բնակավայրերի խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ, որոնց վերաբերյալ Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալները հաղորդվել են:

Մարտական գործողությունները եղել են ինչպես հյուսիսային ուղղությամբ, համեմատաբար ավելի թեթեւ լարվածությամբ նույն ժամանակ շարունակվել են մի շարք գյուղերի ուղղությամբ: Դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է՝ հիմնականում բնակավայրերին մոտ անտառներում»,-Միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա քարտեզով ներկայացրեց որոշ մանրամասներ: «Երեկ հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացումն ունի հետեւյալ տեսքը, ըստ էության Որոտան գետի երկայնքով ձեւավորված ռազմաճակատ կա: Այսօր նաեւ փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաեւ մոտենալ հարավային ուղղությամբ ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, կիրառելով հրետանի եւ անօդաչու թռչող սարքեր՝ հաջողության չեն հասել»:

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է. «Որպես կանոն փոքր խմբեր են մնում, որոնք իրենց հետ բերում թեթեւազեն սպառազինություն եւ մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, փախչում անտառներով եւ լեռներով, փորձում են այլ ուղղություններ զարգացնել: Այս ուղղությամբ 24 ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են:

Հիմնականում դաշտավայրերում որոշակի հաջողությունների հասնելուց հետ Ադրբեջանի զինված ուժերը, որոնց միացած են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հրոսակախմբեր եւ այլք, փորձում են զարգացում ապահովել նաեւ անտառալեռնային տեղանքում, բայց դա այնքան էլ հեշտ չի հաջողվում, ընթանում է մարտավարական առումով դժվար ու բարդ պայքար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031