Հոկտեմբերի 27-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ Ի թիվս մերձավորարևելյան և միջերկրածովյան խնդիրների՝ քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ Նախարարները նշել են, որ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, և բանակցային գործընթացը պետք է վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած մեխանիզմների շրջանակներում։ Նշվել է նաև գրոհայինների ներգրավմամբ ճգնաժամի միջազգայնացման անթույլատրելիությունը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
📞🇷🇺🇹🇷27 октября состоялся телефонный разговор Министра иностранных дел Российской Федерации С.В.Лаврова с Министром...
Posted by Russian Foreign Ministry - МИД России on 2020 թ. հոկտեմբերի 27, երեքշաբթի