ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և կոչ է արել կատարել հրադադարի պահպանման պարտավորությունները։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը:
«Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն առանձին զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հակամարտությունը ռազմական լուծում չունի», – ասվում է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:
Պոմպեոն նշել է հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման անհրաժեշտությունը, որի շուրջ կողմերը պայմանավորվել էին Մոսկվայում հոկտեմբերի 10-ին
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ