Թշնամու ահաբեկչական ագրեսիան հետ մղելիս նահատակվել է Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչ, 2001 թվականին ծնված Արտուշ Կնյազյանը։ Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Արտուշը տան միակ տղան էր, ծնողները 12 տարի երեխա չէին ունենում։ Ունի մեկ քույր, հայրն արտագնա աշխատանքի էր մեկնում։ Որդու մահվան գույժը լսելով՝ հայրը Յակուտսկից ճանապարհ է ընկել:
Նրան ամենայն հավանականությամբ կհուղարկավորեն գյուղի պանթեոնում, որտեղ արդեն այս ընթացքում անմահացած երեք հերոսների են հողին հանձնել։
«Հայրը կգա, նրա հետ կհամաձայնենք, ծնողի սրտով պիտի լինի, առաջարկել եմ մեր հերոսների կողքին հուղարկավորել»,-ասաց Ազատանի համայնքապետը։
Ազատան համայնքը հրապարակել է հերոսի լուսանկարը՝ գրելով․ «Հերթական բոթը Արցախյան ռազմաճակատից. Արտուշ Կնյազյան Եղիշի
Կարդացեք նաև
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհվել է Ազատան գյուղի բնակիչ, հավերժ հայրենիքի պաշտպան և հերոս Արտուշ Կնյազյանը։
Մեր խորը վշտակցությունն ենք հայտնում մեր զինվորի ընտանիքին։ Հավերժ փառք եւ խոնարհում…»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ