Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռիմա Դեմիրճյան․ Կարեն Դեմիրճյանը, որ լիներ, կաներ ամեն ինչ, որ այս իրավիճակը չստեղծվեր

Հոկտեմբեր 27,2020 17:16

Կարեն Դեմիրճյանի տիկին Ռիմա Դեմիրճյանը այսօր՝ հոկտեմբերի 27-ին, այցելել էր ամուսնու շիրիմին։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց․ «Շատ հակասող մտքեր են ինձ այսօր պատում, իրարամերժ։ Մի կողմից մի հրեշավոր միտք է ծագում՝ ասում եմ՝ ի՜նչ լավ է, որ գնաց չտեսավ, չտեսավ՝ իր սիրած Հայաստանը ինչ օրի է։ Լավ է, բայց մյուս կողմից մերժում եմ այս միտքը, ասում եմ՝ նա, որ լիներ, կաներ ամեն ինչ, որ այս իրավիճակը չստեղծվեր։ Նա կարողանում էր ինչ-որ հրաշքով լուծումներ գտնել այնտեղ, որտեղ թվում էր, թե լուծում չկա։ Իսկ եթե այնուամենայնիվ, անկախ իրենից, զարգացումները գնային, նա, իհարկե՛, շատ մեծ ապրումներ կունենար, դժվար կացություն, բայց նա գիտեր իրեն հավաքել դժվար պահերին՝ ինչքան էլ ծանր լինի։ Ժողովրդին հույս կներշնչեր, նա կասեր՝ հավաքենք մեզ, անկոտրում մնանք, ամեն ինչ անենք, որպեսզի օգնենք մեր տղաներին, մեր զավակներին։ Ամեն ինչ անենք, որ պատվով դուրս գանք այս վիճակից։ Եվ իրոք, ամեն ինչ կաներ, ավել ասել չեմ կարող։ Նա պետք է լիներ, բայց հիմա ավելի պարզ է երևում՝ որտեղի՞ց է գալիս սպանությունը։ Մի՛ փնտրեք ներսում, հայերի ձեռքերով են արել, բայց գլուխը հեռու է։ Պլաններին խանգարում էր։ Նա էլ, Վազգենն էլ»։

Հարցին, թե տեսնո՞ւմ է Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացում, Ռիմա Դեմիրճյանն ասաց, որ իրեն արդեն չի հետաքրքրում․ «Նախ, չեմ հավատում, որ կվերաբացվի, ես վաղուց եմ ասել։ Դա շատ հմտորեն է արված։ Կատարողները սոսկ կատարողներ են եղել։ Այդ լակոտներին, այդ ստորներին ո՞վ էր բացատրում, թե ինչ պիտի անեն։ Նրանց թույլ կողմերի վրա խաղացել են՝ ինքնասիրահարվածության և այլնի և օգտագործել են։ Մենք չենք կարող ասել՝ բռնել ենք, կան, պետք է ապացուցվի։ Նրանք այն մարդիկ չեն»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031