Իրանը մեծացրել է իր հյուսիսարևմտյան սահմաններին ՀՕՊ ստորաբաժանումների քանակը։ Այս մասին հաղորդում է Tasnim News-ը՝ մեջբերելով բանակի հրամանատար գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավիի խոսքը։
Մուսավին երեքշաբթի հայտարարել էր, որ բանակն ուժեղացրել է Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները և կարող է անհրաժեշտության դեպքում այդ շրջաններում նոր ուժեր կենտրոնացնել։
Բանակի հրամանատարը նաև նշել է, որ Իրանը չի հանդուրժի իր սահմաններին թաքֆիրի գաղափարները կրող ահաբեկիչներին (արմատական իսլամիստական գաղափարախոսություն, որը հայտնի է անհավատների գլխատումներով, խմբ․), ինչպես նաև ԻՊ-ի և սիոնիստական ուժերին։ Նա նշել է, որ Իրանի Զինված ուժերը կոշտ պատասխան են տալու իրենց պետության սահմաններին հայտնվող այս տարրերին։
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ