Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես են ռուսական ԶԼՄ-ները լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները

Հոկտեմբեր 27,2020 16:34

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 26-ին հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 15 հոդված, 4-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներ են, 9-ը՝ հայկական կողմինը, 2-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 2 նյութից 1-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

«Գազետա ռու»-ն հրապարակել է 31 հոդված, 6-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 13-ը՝ հայկական կողմինը, 12-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 12 նյութից 11-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 46 հոդված, 16-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 20-ը՝ հայկական կողմինը, 10-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 10 նյութից 8-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 26 հոդված, 6-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 11-ը՝ հայկական կողմինը, 9-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ Բոլոր 9 հրապարակումները չեզոք ոճի են։

«Ռեգնում»-ը հրապարակել է 30 հոդված, 8-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 14-ը՝ հայկական կողմինը, 8-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 8 նյութից 6-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

Ռուսաստանցի ազատ ոճի ըմբշամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Ռազմաճակատ մեկնելու իր որոշումը նա մեկնաբանել է այսպես` «Ես հայ եմ, և պետք է պաշտպանեմ իմ հայրենիքը, եթե դրա անհրաժեշտությունը կա»։
Ռուսական լրատվականներից մեկն անդրադարձել էր 2020թ. հոկտեմբերի 19-ից 25-ը կաթոլիկ աշխարհի ԶԼՄ-ներում տեղ գտած թեմաներին։ Լրատվականի համաձայն՝ Katolicka Agencja Informacyjna (Վարշավա, Լեհաստան) գրում է, որ Լեռնային Ղարաբաղը քրիստոնեական քաղաքակրթության վերջին սահմանն է:

Երբ սկսվեց պատերազմը, Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոս Բագրատ Գալստանյանը եկավ Ստեփանակերտ՝ հոգևոր աջակցություն ցուցաբերելու Արցախի իր հայրենակիցներին: «Սա իմ հայրենիքն է, Հայաստանի և Արցախի միջև տարբերություն չկա։ Արցախին սպառնացող վտանգը սպառնալիք է մեր՝ որպես հայերի և քրիստոնյաների գոյության համար»,- նշեց եպիսկոպոսը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031