Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերի նկատմամբ ատելության խոսք է կիրառվում». թուրք պատգամավոր. Ermenihaber

Հոկտեմբեր 27,2020 16:38

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում «Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ընթացքում մարդու իրավունքների խախտումներն ուսումնասիրելու համար» հիմնված ենթահանձնաժողովի անդամները հոկտեմբերի 26-ին այցելել են Ստամբուլում գործող մի քանի հայկական կազմակերպություններ:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավոր, Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի ղեկավար Հաքան Չավուշօղլուի գլխավորությամբ Պոլսի հայոց պատրիարքարան և այլ հայկական հաստատություններ կատարված այցից հետո տեղի է ունեցել հանձնաժողովի խորհրդակցություն, ինչից հետո Չավուշօղլուն հանդես է եկել հայտարարությամբ:

Վերջինը մասնավորապես ասել է. «Տարիներով Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա Ղարաբաղի հարցն այս օրերին ռազմական բախումների է վերածվել: Այդ բախումներով պայմանավորված Թուրքիայում և Ստամբուլում ստեղծված հոգեբանական մթնոլորտի պայմաններում այստեղ ապրող, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող ու մեր երկիր եկած, բայց քաղաքացի չհանդիսացող հայերից ցանկացանք իմանալ, թե արդյոք տեղի է ունեցել նրանց իրավունքների ոտնահարում կամ արդյոք ենթարկվել են հանրային ու սոցիալական ճնշումների։

Գոհունակությամբ պետք էհայտանեմ, որ մինչև այսօր հանձնաժողովին ուղղված որևէ դիմում չի եղել: Այսօր լսեցինք հայ համայնքի կրոնական ու հանրային դերակատարների տեսակետներն ու առաջարկները, որից պարզ դարձավ, որ նրանց վրա ոչ պետական պաշտոնյաների, ոչ էլ հասարակ քաղաքացիների կողմից ճնշում չի եղել: Սակայն պետք է մի բան ընդգծել. ցավոք սոցմեդիայի միջոցների ու լրատվամիջոցների շատացման հետ զուգահեռ նրանց (հայերի) նկատմամբ ատելության խոսք է կիրառվում: Ատելության խոսքը Թուրքիայի Հանրապետության օրենքներով հանցագործություն է համարվում: Թուրքիան այս պահին հայ-ադրբեջանական բախումներում կանգնած է եղբայրական Ադրբեջանի կողքին, բայց դա չի կարող ներկայացվել որպես ատելության խոսքի հիմնավորում, մեր հայ քաղաքացիների վրա ճնշումներն անընդունելի են»։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031