Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք Ադրբեջանում գերության մեջ գտնվող 17 զինծառայողներ». Ռաֆայել Վարդանյան

Հոկտեմբեր 27,2020 15:20

«Այս պահի դրությամբ ունենք երկու հարցաքննված ռազմագերի ադրբեջանական կողմից, որոնք պահվում են բոլոր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմամբ, ստանում են բարձրակարգ բժշկական օգնություն, երեքանգամյա սնունդ»,-մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

Նա նշեց, որ ադրբեջանցի ռազմագերիները նույնիսկ հարցաքննության ընթացքում ասել են, թե իրենք Ադրբեջանում դժվար թե ավելի լավ վերաբերմունքի արժանանային:

Խոսելով հայ ռազմագերիների մասին՝ նա հայտնեց. «Այս պահի դրությամբ ունենք 17 հայ զինծառայողներ, որոնք գտնվում են Ադրբեջանում՝ արդեն հաստատված տվյալներով, ևս երկուսի մասով տվյալները ճշտվում են»:

Նա շեշտեց՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող 17 անձինք զինծառայողներ են, հավելյալ տվյալներ ունենալու դեպքում անպայման կհաղորդեն: Հստակեցմանը՝ ադրբեջանական կողմից միայն երկո՞ւ ռազմագերի ունի հայկական կողմը՝ Ռաֆայել Վարդանյանը պատասխանեց. «Նրանք այն անձինք են, որոնք մասնակցել են հարցաքննություններին»:

Հիշեցմանը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը հայտնեց՝ Ն.Մ-ն սեպտեմբերի 27-ից Արցախում և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում տարածել է կեղծ ու ստահոդ լուրեր ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ և հարցին՝ դա եղել է պատվերո՞վ, պատվիրատուն հայտնի՞ է, Արմեն Աբազյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ ունենք մեկ դեպք, որի հետ կապված որևէ մեկի կողմից պատվեր չի իրականացվել. անձն իր նախաձեռնությամբ է տարածել ապատեղեկատվություն»:

Հարցին՝ ի՞նչ վտանգ են ներկայացնում առաջնագծում արված նկարահանումները, որտեղ մտահոգություններ են հնչում տեխնիկայի, զենքի հետ կապված, կենցաղային պայմանների հետ կապված, Արմեն Աբազյանը պատասխանեց. «Բազմիցս հրապարակել ենք՝ ռազմական գործողությունների ժամանակ արգելվում է տեսանյութեր հրապարակելը, իսկ հրապարակողներն այս դեպքում մասնավոր դեպքեր են, որոնց նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրականացվում են համապատասխան աշխատանքներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031