Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցային գործընթացում Թուրքիային ներգրավելու հարցը պետք է որոշեն միայն Բաքուն ու Երևանը․ Պեսկով

Հոկտեմբեր 27,2020 15:00

Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում Թուրքիայի ներգրավման հարցում կարևոր է միայն պատերազմող կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի տեսակետը․ միայն նրանք կարող են համաձայնության գալ կամ ցանկանալ այս կամ այն ​​պետության մասնակցությունը կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով այն հարցին, թե Կրեմլում ի՞նչ են մտածում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Թուրքիայի հնարավոր մասնակցության վերաբերյալ։

«Այստեղ կարևոր է միայն երկու կողմերի տեսակետը։ Մենք նկատի ունենք հակամարտող երկրները, այսինքն՝ Ադրբեջանն ու Հայաստանը: Քանի որ միայն այդ երկու երկրները կարող են համաձայնվել կամ ցանկանալ այս կամ այն ​​պետության մասնակցությունը կարգավորման գործընթացին»,- ասել է Պեսկովը։

 

Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031