«Դա ապատեղեկատվություն է, որը սխալ է ներկայացվել հանրությանը»,-մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով տեսանյութին, որտեղ իբր ադրբեջանցի ռազմագերին խոսում է հայերեն, այսպես արձագանքեց ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
Նա մանրամասնեց. «Տեսանյութը, որտեղ ներկայացված է իբրև թե ադրբեջանցի ռազմագերին հայերեն է խոսում, կեղծ է: Այս պահի դրությամբ ստացված տվյալների համապատասխան՝ անձը ՀՀ քաղաքացի է և որևէ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված գործողություններին: Կան բազում փաստական տվյալներ, հիմնավորված է, որ անձը ՀՀ քաղաքացի է, որևէ ռազմագերու կարգավիճակ չկա: Դա ապատեղեկատվություն է, որը սխալ է ներկայացվել հանրությանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ