«Արգիշտի Քյարամյանի դեմ քրեական գործ չի հարուցվել»,-հարցին՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի դեմ քրեական գործ կա՞ հարուցված պետական դավաճանության մասով, մամուլի ասուլիսի ընթացքում այսպես պատասխանեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը:
Լրագրողները հիշեցրին՝ մամուլում տարբեր հրապարակումներ կան այն մասին, որ Արգիշտի Քյարամյանի՝ պաշտոնից ազատումը կապված է պետական դավաճանության հետ, որ նա չի կարողացել համակարգել սահմանապահ զորքերի մարտական գործողությունները: Այս առիթով ԱԱԾ տնօրենի տեղակալը պարզաբանեց. «Նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ պաշտոնից ազատվելու հետ կապված մամուլում շրջանառվող տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Պարբերաբար նաև հաղորդագրություններ են տրվել այդ ուղղություններով, և ԱԱԾ տնօրենի՝ պաշտոնից ազատվելու իրավասությունը վերապահված է երկրի ղեկավարությանը: Նրա նկատմամբ հարուցված գործ չկա»:
Հարցին՝ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը և՞ս հեռացվել է պաշտոնից, Արմեն Աբազյանը պատասխանեց՝ այո:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ