Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որ երկրից քանի գրոհային, վարձկան, հատուկջոկատային և զինծառայող է տեղափոխվել Ադրբեջան. ՔԿ պաշտոնյան ներկայացրեց տվյալներ

Հոկտեմբեր 27,2020 14:09

ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը մամուլի ասուլիսի ընթացքում փաստեր ներկայացրեց այն մասին, թե որ երկրից քանի գրոհային է մինչ օրս բերվել Ադրբեջան՝ մասնակցելու Արցախի և ՀՀ-ի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմին:

Նա մանրամասնեց. «Զորավարժությունների ավարտից հետո Ադրբեջանում մնացած Թուրքիայի մի քանի հարյուր զինծառայողներ սեպտեմբերի 26-ին Թուրքիա- Ադրբեջան օդուղով են բերվել Ադրբեջան, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10.00-10.30-ին, Թուրքիայի Օրդու քաղաքից Վրաստան-Ադրբեջան օդուղով Ադրբեջան են տեղափոխվել 100 թուրք զինծառայողներ: Սեպտեմբերի 28-ին տվյալներ են ձեռք բերվել իսլամիստ գրոհայինների բերման մասին: Տվյալներ են ձեռք բերվել ՊԲ պահպանության գոտու լեռնային հատվածներում արաբալեզու զինյալների առկայության մասին, որոնք պարտավորված են եղել դիվերսիոն ներթափանցման խնդիրների իրականացման համար»:

Ռաֆայել Վարդանյանը նշեց՝ Իրանի և Արցախի Հանրապետության սահմանամերձ գոտում նկատվել են Սիրիայից տեղափոխված գրոհայինների խմբեր, որոնք տեղակայված են եղել Հորադիզի մոտակայքում: Հոկտեմբերի 29-ին հաստատվել է արաբալեզու առնվազն 300 գրոհայինների մասնակցություն արևելյան օպերացիոն ուղղությունների ընթացքում մարտական գործողություններին: Վերջինները գործել են առանձին խմբերով, առանձին հանձնարարություններով և ապահովել Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների գործողությունները: Նաև 800 գրոհային տեղափոխվել է Սիրիայից Ադրբեջան արևելյան ուղղությամբ մարտական գործողություններին մասնակցելու համար: Արդեն սպանվել են 2 գրոհայիններ»:

Ռաֆայել Վարդանյանն  ասաց՝ հաստատվել է հոկտեմբեի 1-ին թուրքմեն գրոհայինների մասնակցությունը արևելյան օպերացիոն ուղղությունների ընթացքում մարտական գործողություններին, նաև ներգրավված են եղել Արաքսի հովտում ընթացող մարտական գործողություններին սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը: Հոկտեմբերի 2-ին պարզվել է, որ մարտական գործողություններին ներգրավված են եղել նաև պակիստանցի վարձկաններ: Հոկտեմբերի 4-ին Գանձակում են գտնվել Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների առնվազն երեք հարյուր զինծառայողներ, որոնք մասնակցել են Աֆրինի և Իդլիբի մարտական գործողություններին:

ՔԿ պաշտոնյան նաև փաստական տվյալներ ներկայացրեց այն մասին, որոնք վկայում են՝ սիրիացի զինյալները եղել են Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստով, հոկտեմբերի 4-ին վաղ առավոտյան ժամանել են Թուրքիայի զինված ուժերի 400 զինծառայողներ քաղաքացիական հագուստով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031