Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատերազմից հաղթանակով վերադարձան, սակայն մի քանի ստահակի ձեռքով գլխատվեց մի ողջ ժողովուրդ, որբացավ 8 ընտանիք». ԱԺ-ում հարգանքի տուրք մատուցեցին

Հոկտեմբեր 27,2020 12:58

1999-ի Հոկտեմբերի 27-ի դաժան ոճրագործությունից անցել է 21 տարի: Այսօր պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին ու ծաղիկ խոնարհեցին ԱԺ այգում տեղադրված Հոկտեմբերի 27-ի զոհերին նվիրված հուշարձանի մոտ:

Ոճրագործության զոհ դարձած Արմենակ Արմենակյանի կինը՝ Արմինե Արմենակյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե 21 տարի անց որքանո՞վ է հարազատների համար բացահայտված Հոկտեմբերի 27-ը՝ պատասխանեց. «Անգամ այսօր էլ մենք մեր ընտանիքներում այս օրը հիշում ենք՝ ինչպես առաջին օրը: Այդ դեպքն ամբողջությամբ ցնցեց մեր ընտանիքները, մեր բարեկամությանը, հայ ժողովրդին: Դա ահաբեկչություն, ոճրագործություն էր, որը մեր պատմության մեջ գրվեց որպես «ամոթալի արյունոտ էջ» տառերով: Ես մինչ այսօր հիշում եմ այն ահավոր դեպքը, թե ինչպես մեր պետական քաղաքական գործիչները արցախյան պատերազմում կարողացան տարիներ շարունակ կռվել, իրենց ջոկատներով հասնել հաղթանակների, ինչպես Վազգեն Սարգսյանը ստեղծեց Հայոց բանակը, ինչպես Արմենակ Արմենակյանի ջոկատը կարողացավ հաղթահարել այդ դժվարին տարիները, հաղթանակով վերադարձան, սակայն, ցավոք, մի քանի ստահակի ձեռքով գլխատվեց մի ողջ ժողովուրդ: Գլխատվեցին մեր պետական կառավարման գործիչները, մեկ ակնթարթում որբացավ 8 ընտանիք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031