Լրահոս
Օրվա լրահոսը

Չափազանց զգույշ պետք է լինել ցանկացած պետության հասցեին որևէ գնահատական հնչեցնելուց. «Փաստ»

Հոկտեմբեր 27,2020 12:52

Առաջին հայացքից տպավորություն էր, թե գիտակցելով պահի կարևորությունը՝ ոչ ոք քայլեր չի իրականացնի Հայաստանի և սփյուռքի հայության համերաշխության ու միասնականության դեմ։ Բայց արի ու տես, որ կան շրջանակներ, որոնք ֆինանսավորում են ստանում արևմտյան հայտնի ուժերից և այս օրերին այնպիսի քայլերի են գնում, որոնք կարող են հանգել դարձյալ հանրության մեջ ատելության և միմյանց հանդեպ անվստահություն սերմանելուն։ Այն, որ մշտապես, իսկ վերջին երկու տարում առավել ցցուն, հավաքականորեն, այսպես կոչված, «սորոսական» շրջանակները հստակ ուղեգծի մեջ լուրջ պառակտումներ են ներարկել հասարակության մեջ, գաղտնիք չէ:

Բայց որ նույնիսկ այսօր կարելի է ներքին օրակարգ բերել առաջին պլան, քիչ է ասել, թե անթույլատրելի է: Կասկած չկա, որ թուրք-ադրբեջանական տանդեմը շատ հեռուն գնացող ծրագրեր ունի, որի հիմքում դրված է իրենց պանթուրքական և նեոօսմանական նպատակների իրականացման մտադրությունը։

Եվ թուրք-ադրբեջանական պլանները ձախողելու հարցում մեծ կարևորություն ունի ոչ միայն Արցախի հայության հերոսական պայքարը, այլև արտաքին ուժերի դերակատարությունը։ Սակայն, որքան էլ տարբեր արտաքին ուժեր փորձեն ներգրավված լինել Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում, միևնույն է, այս ռեգիոնը գտնվում է հիմնականում Ռուսաստանի ազդեցության գոտում։

Այս տեսանկյունից բոլորովին պատահական չէ, որ մեր հասարակության մեջ ևս գնալով ավելի շատ է արմատավորվում այն մտայնությունը, որ Ռուսաստանի քայլերը մեծ նշանակություն կարող են ունենալ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները սանձելու տեսանկյունից։ Սակայն նշյալ շրջանակներն այս օրերին շարունակում են հստակ հակառուսական քարոզչություն իրականացնել, չնայած նրանցից ոմանք այս օրերին ժամանակավորապես փորձեցին տեղավորվել «ռուսական գծի» մեջ, իսկ ոմանք էլ հայտարարում են, թե իրենք հակառուս չեն ու չեն եղել:

Ընդհանրապես, այս օրերին չափազանց զգույշ պետք է լինել ցանկացած պետության հասցեին որևէ գնահատական հնչեցնելուց, բացառությամբ, իհարկե, թուրք-ադրբեջանական ահաբեկչական երկրներին: Առավել ևս, Ռուսաստանի դեպքում։ Ի վերջո, բոլորի համար էլ հասկանալի է, որ ներկայիս ծանր իրավիճակում հակամարտության խաղաղ կարգավորման գործում Հայաստանն իր ռազմավարական դաշնակցի դերակատարությունը կարևորում է առավել, քան երբևէ, ինչի մասին խոսել են թե՛ մեր երկրի պաշտոնյաները, թե՛ Արցախի նախագահը՝ Վլադիմիր Պուտինին ուղղված իր հայտնի նամակում, և ոչ միայն։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031