ԱԺ այսօրվա նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանի նախագահությանը հղել էր պատգամավորական լիազորությունները դադարեցրած Տիգրան Ուլիխանյանի մանդատը հաջորդ թեկնածուին փոխանցելու մասին արձանագրությունը, ըստ որի՝ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր ընտրված Տիգրան Ուլիխանյանի մանդատը փոխանցվում է դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդական թեկնածու Կարապետ Մխչյանին:
Նա ամբիոնի մոտ պատգամավորի երդում տվեց:
Հիշեցնենք, որ Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետի տեղակալ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ