Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս պատերազմից հետո շատ բան վերանայելու կարիք է լինելու, այդ թվում` միջազգային գործընկերների հետ հարաբերություններում. Արփինե Հովհաննիսյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 27,2020 12:04

Հարցազրույց արդարադատության նախկին նախարար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանի հետ

– Երեկ ԱՄՆ ջանքերով հերթական հրադադարի պայմանագիրը ստորագրվեց ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից։ Սակայն առավոտից դարձյալ տեղեկություններ ստացանք, որ թշնամին նորից խախտել է հրադադարի ռեժիմը, հրետակոծում է մեր բնակավայրերը։ Ի վերջո, ո՞րն է երրորդ անգամ հրադադար հաստատելու իմաստը, եթե այն չպետք է պահպանվի։

-Հրադադարների վերաբերյալ համաձայնությունները կարող են կյանքի կոչվել, եթե երկու կողմն էլ իսկապես ցանկանում են դա: Նախորդ երկու հրադադարները ցույց տվեցին, որ թուրք-ադրբեջանական տանդեմն առանձնապես չի այրվում մարդասիրական հրադադարի ցանկությունից: Նրանց համար նշանակություն չունեն օրերով դաշտում գտնվող հարյուրավոր իրենց զինվորների դիակները կամ գերիները: Նրանց համար ամենաէականն ահաբեկչական ակտի շարունակությունն է: Նախորդ երկու հրադադարների պատմությունից, իսկ արդեն վաղ առավոտից էլ՝ փաստերով, ակնհայտ էր, որ հրադադար չի պահպանվելու:

– Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում միջազգային կառույցների արձագանքն ու աշխատանքը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ուղղությամբ։ Միջազգային հանրության կողմից ի՞նչ դրական, մեզ համար օգտակար ազդակներ եք նկատել այս ընթացքում։

– Միջազգային հանրություն կոչվածի ու ամենատարբեր եվրոպական կառույցների արձագանքը, մեղմ ասած, բավարար համարվել չի կարող: Նրանք ապացուցեցին, որ արժեքները, որոնք քարոզել են, իրավունքները, որոնց պաշտպանության մասին խոսել են, զրո արժեք ունեն հենց իրենց համար: Ագրեսորի վարքի մասին հստակ մատնանշումներ չեն արվում: Մարդկանց հոգնեցրել են երկու կողմերին ուղղված անիմաստ կոչերը, դատապարտումներն ու մտահոգությունները: Ասեմ ավելին, ցավոք, Թուրքիայի կողմից էլ այս հակամարտության ներգրավվածության, ահաբեկիչների ու զենքի մատակարարման մասին էլ խոսում են այն երկրները, որոնք այլ հարցերում եւս խնդիր ու հակասություն ունեն թուրքերի հետ: Օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի ու նույն կառույցի անդամ Թուրքիայի միջեւ կոնֆլիկտում, Թուրքիայի դեմ դուրս է եկել ու հույներին աջակցություն հայտնել Ֆրանսիան: Բայց, օրինակ, Գերմանիայի դիրքորոշումն այդպիսին չէ, իսկ օրեր առաջ էլ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին հինգ երկիր թույլ չտվեց Թուրքիայի դեմ կիրառել պատժամիջոցներ, եւ դրանց թվում էրն օրինակն նույն Գերմանիան: Այլ կերպ ասած, շահերը որոշում ու կանխորոշում են ամեն բան:

Այս պատերազմից հետո շատ բան վերանայելու կարիք է լինելու, այդ թվում` միջազգային գործընկերների հետ հարաբերություններում: Մենք պիտի հստակ տարանջատենք՝ ով է բարեկամ, ով՝ թշնամի, իսկ ով՝ չեզոք ու ով նեղ պահին կանգնեց մեր կողքին:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031